Նորություններ

Facebook-ի գրական  ակումբը

Facebook-ի գրական ակումբը

21.01.2015

Facebook սոցիալական ցանցի հիմնադիր Մարկ Ցուկերբերգն իր վիրտուալ A Year of Books գրական ակումբի Facebook-յան էջում առաջարկել է օգտատերերին քննարկել արդեն երկրորդ՝ գիտնական ու հոգեբան Սթիվեն Պինկերի «Լավագույնը մեր մեջ» գիրքը: Այն պատմում է այն մասին, որ ժամանակակից հասարակությունում նվազում է բռնության մակարդակը: Facebook-ում ակումբի էջի բաժանորդները կարող են ազատ ձևաչափով քննարկել առաջարկվող ստեղծագործությունները՝ չշեղվելով այլ թեմաների վրա: Էջում քննարկված առաջին գիրքը դարձել է Մոյզես Նաիմի «Հաջողություն, իշխանություն» գիրքն աշխարհաքաղաքական և բնապահպանական ճգնաժամերի մասին:

Comments are closed.