Նորություններ

Տիգրան Մանսուրյանը դարձել Է «Համագործակցության աստղի» դափնեկիր

Տիգրան Մանսուրյանը դարձել Է «Համագործակցության աստղի» դափնեկիր

12.12.2017

Կոմպոզիտոր Տիգրան Մանսուրյանը ԱՊՀ-ի երկրների մշակույթի, գիտության և կրթության այլ գործիչների թվում դարձել Է «Համագործակցության աստղի» դափնեկիր:
Պարգևների հանձնման հանդիսավոր արարողությունը  կայացել Է ԱՊՀ-ի մասնակից պետությունների ստեղծագործական ու գիտական մտավորականության՝ Մոսկվայում ընթացող համաժողովում:
«Համագործակցության աստղ» մրցանակը 2009 թվականից ավանդաբար շնորհվում Է արվեստի, գիտության և կրթության բնագավառում նշանակալի ձեռքբերումների համար: Դրա հիմնադիրներն են՝ Հումանիտար համագործակցության խորհուրդը և ԱՊՀ-ի մասնակից պետությունների հումանիտար համագործակցության միջպետական հիմնադրամը: Պարգեւի դրամական բաղադրիչը կազմում Է 2 մլն ռուբլի:

Comments are closed.