Նորություններ

Բացվել է ամենաբարձր ապակե կամուրջը

Բացվել է ամենաբարձր ապակե կամուրջը

13.03.2018

Վանյուանի քաղաքային օկրուգի (Չինաստանի Սիչուանի հարավարեւմտյան նահանգ) Բատայշան լեռնային լանդշաֆտային բնայգում հետիոտնի ապակե կամուրջ են բացել ծովի մակերեւույթից 1980 մետր բարձրության վրա: Դա այս ցուցանիշով ամենաբարձր կառույցն Է երկրի տարածքում:
Բոլոր ցանկացողները կարող են «իրենց նյարդերի ամրությունը ստուգել» երկու լեռնագագաթների միջեւ զբոսանքով գետնից 186 մետր բարձրության վրա, ինչը համապատասխանում Է այցելությանը 66-հարկանի երկնաքերի տանիք: Կախովի կամրջի երկարությունը 198 մետր Է. ըստ որում պաստառը պատրաստված Է 2,5 մետր լայնությամբ ապակե պանելներից: Նախագծի ընդհանուր արժեքը կազմել Է 10 միլիոն յուան (շուրջ 1,58 միլիոն դոլար): Հետիոտնի ամենաերկար ապակե կամուրջը բացվել Է Չինաստանում 2017 թվականի դեկտեմբերի 24-ին Հեբեյի նահանգում: Դրա երկարությունը 488 մետր Է, իսկ լայնությունը՝ շուրջ երկու մետր:

Comments are closed.