Նորություններ

Facebook-ը սկսել է դասակարգել ԶԼՄ–ներին` ըստ հավաստիության վարկանիշի

Facebook-ը սկսել է դասակարգել ԶԼՄ–ներին` ըստ հավաստիության վարկանիշի

03.05.2018

Facebook-ի հիմնադիր Մարկ Ցուկերբերգը հայտարարել է, որ սոցցանցը սկսել է դասակարգել ԶԼՄ–ներին ըստ հավաստիության վարկանիշի:
Ցուկերբերգը հանդիպել է ԶԼՄ–ների ղեկավարների խմբի հետ՝ F8–ի մշակողների տարեկան գիտաժողովից հետո։ Հանդիպմանը մասնակցել են BuzzFeed News, New York Times, CNN, Wall Streed Journal, NBC, Daily Beast, Economist, HuffPost, Insider, Atlantic, New York Post լրատվամիջոցների ներկայացուցիչները։
Նրա խոսքերով՝ ընկերությունն արդեն սկսել է ներդնել՝ ԶԼՄ–ներին ըստ հավաստիության վարկանիշի գնահատող համակարգը։ Ցուկերբերգը պատմել է, որ ընկերությունը տվյալներ է հավաքել այն մասին, թե ինչպես են օգտատերերը ընկալում տարբեր լրատվամիջոցների և արդյոք վստահում են դրանց, թե՝ ոչ։

Comments are closed.