Նորություններ

Ավստրալիայում տիեզերագնացների համար գարեջուր են ստեղծել

Ավստրալիայում տիեզերագնացների համար գարեջուր են ստեղծել

16.05.2018

Ավստրալիական 4 Pines Brewing ընկերության գարեջրագործները Saber Astronautics Australia-ի ճարտարագետների հետ համատեղ տիեզերագնացների համար գարեջուր են ստեղծել՝ Vostok Space Beer անվանումով:
Գարեջուրը տիեզերքում հնարավոր կլինի խմել անմիջապես շշից, շնորհիվ այն բանի, որ հեղուկը տարրայում մնում է մակերեսային լարվածության շնորհիվ, իսկ ֆիթիլը քաշելու է գարեջուրը հատակից միանգամից բերանի մեջ:
Նշվում է նաև, որ ըմպելիքը թույլ գազավորված է լինելու: Գարեջրագործների խոսքերով՝ գազն այնքան է լինելու, որքան անհրաժեշտ է ըմպելիքի համը զգալու համար: Ներկայումս ըմպելիքները, այդ թվում գարեջուրը, տիեզերագնացներն օգտագործում են պարկուճներով:

Comments are closed.