Նորություններ

Այսօր Յոգայի միջազգային օրն է

Այսօր Յոգայի միջազգային օրն է

21.06.2018

Հունիսի 21-ին Յոգայի միջազգային օրն է։ Այդ օրը ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովը հիմնել է, որպեսզի հասարակայնությանը տեղեկացնի յոգայի առավելությունների մասին։ Տոնն առաջին անգամ նշվել է 2015-ի հունիսին, իսկ հունիսի 21-ը ընտրել ու հաստատել է Հնդկաստանի վարչապետ Նարենդրա Մոդին։
Հնդկաստանը համարվում է յոգայի հայրենիքը։ Իսկ հունիսի 21-ը ընտրվել է որպես տարվա ամենաերկար օր մոլորակի կեսի համար։ Այդ օրը հատուկ նշանակություն ունի բազմաթիվ ժողովուրդների համար ու հայտնի է որպես ամառային արեւադարձի օր։

Comments are closed.