Նորություններ

Այսօր շոկոլադի համաշխարհային օրն է

Այսօր շոկոլադի համաշխարհային օրն է

11.07.2018

Ամեն տարի հուլիսի 11-ին քաղցրեղենի սիրահարները նշում են Շոկոլադի համաշխարհային օրը (World Chocolate Day): Այս համեղ տոնը մտահղացել ու առաջին անգամ անցկացրել են ֆրանսիացիները 1995 թվականին:
Կարծիք կա, որ շոկոլադն առաջինը պատրաստել են ացտեկները: Նրանք այն «աստվածների սնունդ» են անվանել: Իսպանացի կոնկիստադորները, որոնք այն առաջինն են Եվրոպա բերել, այս քաղցրեղենն անվանել են «սև ոսկի» և  օգտագործել են ֆիզիկական ուժն ու դիմացկունությունն ամրապնդելու համար:
Բուն Շոկոլադի օրը տարբեր երկրներում տեղի են ունենում այս քաղցր տոնին նվիրված փառատոներ եւ այլ միջոցառումներ: Այս օրը հատկապես հետաքրքիր է լինել շոկոլադ և դրա ածանցյալները պատրաստող ֆաբրիկաներում, գործարաններում կամ հրուշակագործարաններում: Հատկապես այստեղ են բոլոր ցանկացողներին պատմում, թե ինչպես ու ինչից են շոկոլադը պատրաստում, անցկացնում են ամենատարբեր մրցույթներ եւ համտեսումներ, շոկոլադից ստեղծագործությունների ցուցահանդեսներ եւ նույնիսկ մաստեր կլասներ, որոնցում կարող ես քեզ փորձել շոկոլադ պատրաստողի դերում:

Comments are closed.