Նորություններ

Գտել են աշխարհի ամենահին հացը

Գտել են աշխարհի ամենահին հացը

19.07.2018

Հնագետները որսորդների կողմից 14 հազար տարի առաջ օգտագործված կրակարաններում հացի մնացորդներ են գտել։
Հացի մնացորդների հետ հայտնաբերվել են եղեգի, դդմազգիների հետքեր, ինչպես նաև վայրի գարի։
«Ավելի վաղ հացը համարվում էր բացառապես գյուղատնտեսությանը բնորոշ մթերք։ Սակայն  Հորդանանից մեր գտածոները թվագրվում են ավելի հին ժամանակաշրջանի՝ մոտավորապես 3 հազարամյակ առաջ։ Ստացվում է, որ որսորդները կարողացել են հաց պատրաստել մինչև բույսեր աճեցնելը»,- ասել է Կոպենհագենի համալսարանից հետազոտության համահեղինակ Թոբիաս Ռիխտերը։
Գիտնականները փորձել են վերստեղծել հնագույն հացի բաղադրությունը՝ իմանալու համար, թե որքանով է դրա համը տարբերվել ժամանակակից հացի համից։

Comments are closed.