Նորություններ

Կանադայում մոտ 50 հազար տարեկան մումիաներ են գտել

Կանադայում մոտ 50 հազար տարեկան մումիաներ են գտել

19.09.2018

Կանադական հանքափորները Յուկոն գետի ափին հայտնաբերել են մոտ 50 տարի առաջ գոյություն ունեցող գայլի ձագի եւ կարիբու եղջերուի ձագերի:
Մումիացված մնացորդները սառը կլիմայի շնորհիվ լավ պահպանվել են: Արժեքավոր գտածոները փոխանցել են մասնագետներին:

Գիտնականները պարզել են, որ այդ ժամանակ ժամանակակից Կանադայի մեծ ամսը սառցապատ էր, բայց Յուկոն գետի ավազանում պայմաններն ավելի բարենպաստ էին: Այնտեղ բնակվում էին ինչպես ժամանակակից կենդանիների նախնիները, այդ թվում գայլեր եւ եղջերուներ, այնպես էլ անհետացած մամոնտներ, մաստոդոնտները եւ սրատամ կատուներ:
Գայլի ձագի մումիան ամբողջությամբ պահպանվել է, ինչը բավական ուրախացրել է գիտնականներին:
Ոսկորներ հաջողվում է շատ հաճախ գտնել, բայց փափուկ հյուսվածքներ բացառիկ դեպքերում են հանդիպում: Ռադիոածխածնային անալիզը օգնել է պարզել նաեւ ձագի ծնվելու ժամանակը (մոտ 50 հազար տարի առաջ) եւ նրա տարիքը (ութ ամսական):
Եղջերուի մարմնի միայն կեսն է մնացել, սակայն հյուսվածքները լավ են պահպանվել: Փորձագետները մտադիր են առանձնացնել ԴՆԹ-ն եւ վերլուծել ոսկրային հյուսվածքը` որոշելու համար, թե նախապատմական կենդանիների եւ ներկայիս եղջերուների եւ գայլերի միջեւ ազգակցական կապն ինչպիսին է:

Comments are closed.