Նորություններ

Իսրայելում հնագետները 900 տարի առաջ պատի մեջ թաքցված հազվագյուտ ոսկյա մետաղադրամներ են գտել

Իսրայելում հնագետները 900 տարի առաջ պատի մեջ թաքցված հազվագյուտ ոսկյա մետաղադրամներ են գտել

04.12.2018

Իսրայելի Կեսարիա քաղաքում 900 տարվա հնության հազվագյուտ ոսկյա մետաղադրամներ են գտնվել: Քսանչորս մետաղադրամները մեկ ոսկյա ականջօղի հետ գտնվել են պատի քարերի արանքում թաքցրած բրոնզե տարայի մեջ:  Հնագետները կարծում են, որ ոսկյա մետաղադրամների տերը, հավանաբար, զոհվել է 1101 թվականին՝ խաչակրաց արշավանքի ժամանակ, երբ քաղաքի բնակիչները կոտորվել են: Ամենայն հավանականությամբ՝ մետաղադրամները թաքցնողը վերադառնալու և դրանք ետ վերցնելու հույս է ունեցել, սակայն չի կարողացել, քանի որ սպանվել է ջարդի ժամանակ կամ վաճառվել որպես ստրուկ:

Comments are closed.