Նորություններ

«Բոհեմյան ռապսոդիա»-ն  20-րդ  դարի ամենահայտնի երգն է ճանաչվել

«Բոհեմյան ռապսոդիա»-ն 20-րդ դարի ամենահայտնի երգն է ճանաչվել

12.12.2018

Բրիտանական Queen ռոք խմբի հիթերից մեկը՝ «Բոհեմյան ռապսոդիա»-ն (Bohemian Rhapsody), Universal Music Group երաժշտական ընկերության կողմից ճանաչվել է 20-րդ դարի ամենահայտնի երգը:

1975թ. ներկայացված A Night at the Opera ալբոմում ներառված հիթը աշխարհի խոշորագույն սթրիմինգային ծառայություններում լսվել է ավելի քան 1.6 մլրդ անգամ:

«Բոհեմյան ռապսոդիա»-ն ձայնագրվել է 1975թ. ու պրեմիերայից հետո շաբաթներ շարունակ գլխավորել համաշխարհային երաժշտական հիթ շքերթները:

Դրա քավր տարբերակները ներկայացրել են բազմաթիվ կատարողներ, այդ թվում՝ Քանյե Ուեսթը, Ռոբի Ուիլյամսը, Մոնսերատ Կաբալյեն ու Էլթոեն Ջոնը:

Comments are closed.