Նորություններ

Եգիպտոսում 4400-ամյա բացառիկ դամբարան է հայտնաբերվել

Եգիպտոսում 4400-ամյա բացառիկ դամբարան է հայտնաբերվել

17.12.2018

Հնագետները Եգիպտոսում ուշագրավ բացահայտում են արել: Նրանք  հայտնաբերել են 4400 տարվա պատմություն ունեցող դամբարան: Ինչպես նշում է The Guardian-ը, այն գերագույն քրմի դամբարան է:
Եգիպտոսի իշխանությունների խոսքով՝ սա վերջին տասնամյակների ընթացքում իր տեսակի մեջ բացառիկ հայտնագործություն է: Դամբարանը գտնվում է մայրաքաղաք Կահիրեից 30 կմ դեպի հարավ: Դրա պատերը զարդարված են հնագույն փորագրություններով, քանդակներով:
Աղբյուրը մանրամասնում է, որ դամբարում հանգչում են գերագույն քուրմը, նրա մայրը, կինն ու մյուս բարեկամները:

 

Comments are closed.