Նորություններ

Սիցիլիայում արթնացել է Էթնա հրաբուխը

Սիցիլիայում արթնացել է Էթնա հրաբուխը

26.12.2018

Բնությունը յուրատեսակ նվեր է արել իտալական Սիցիլիայի բնակիչներին։ Էթնա հրաբուխը    արթնացել է և սկսել  ժայթքել։ Եվրանյուզը գրում է, որ հարավ-արևմտյան լանջին օդերևութաբաններն արձանագրել են մի քանի պայթյուններ և շուրջ 130 ստորգետնյա ցնցում՝ 3- 5 մագնիտուդ ուժգնությամբ։ Այն զգացել են մոտակա շրջանների բնակավայրերում։ Երկնքում հայտնվել է ծխի հսկայական ամպ։ Վատ տեսանելիության պատճառով այդտեղ օդային տարածքի մեծ մասը փակ է եղել, որոշ ժամանակ դադարեցվել է Կատանիա քաղաքի օդանավակայանի աշխատանքը։
Իշխանությունը դեռ չի շտապում տարհանել շրջակայքի բնակավայրերի բնակիչներին։ Օդերևութաբանները հավաստիացնում են, որ բնական երևույթը լուրջ վտանգ չի ներկայացնում։
Եվրոպայում ամենաակտիվ հրաբուխը արթնացել էր համեմատաբար վերջերս՝  2017-ի գարնանը։  Վերջին հզոր ժայքթումը եղել է 2008 թվականին։

Comments are closed.