Նորություններ

Հնդիկ մեծահարուստը զանգվածային հարսանիք է կազմակերպել հայր չունեցող հարյուրավոր հարսնացուների համար

Հնդիկ մեծահարուստը զանգվածային հարսանիք է կազմակերպել հայր չունեցող հարյուրավոր հարսնացուների համար

27.12.2018

    Հնդկաստանում զանգվածային հարսանեկան արարողություն է տեղի ունեցել, որի շրջանակներում հայր չունեցող հարյուրավոր հարսնացուներ են պսակադրվել: Ինչպես ներկայացնում է Daily Mail-ը, զանգվածային հարսանիքը ֆինանսավորել է ադամանդագործ մեծահարուստ Մահեշ Սավանին, որի աջակցությամբ ավելի քան 3000 կին է ամուսնացել վերջին 8 տարում:
Հնդիկ մեծահարուստը կարծում է, որ հարսնացուներին ամուսնացնելն օրհնություն է: 2010 թվականից սկսած նա ամեն տարի զանգվածային հարսանիք է կազմակերպում հայր չունեցող աղջիկների համար:
Այս տարվա արարողությանը 261 կին է մասնակցել, որոնց թվում՝ 6 մուսուլման և 3 քրիստոնյա: Նրանցից 118-ը քույր ու եղբայր չունեն, իսկ 54-ը՝ որբ են:
Մահեշը մի քանի վարչական ծառայողների և ոստիկանների հետ միասին կատարել է «Կանյադաան» հնդկական ավանդական ծեսը, որը, սովորաբար, կատարում է հայրը դստերն ամուսնացնելիս:
Այս տարի որպես հարսանեկան նվեր նորապսակները կենցաղային ապրանքներ են ստացել, ինչպես նաև 200 000 ռուպի արժողությամբ ապահովագրություն:

Comments are closed.