Նորություններ

Հետաքրքիր փաստեր Ամանորի մասին

Հետաքրքիր փաստեր Ամանորի մասին

28.12.2018

  • Եղևնին զարդարելու ավանդույթը ծնվել է Գերմանիայում: Այս երկրում են նաև արտադրվել առաջին տոնածառի խաղալիքները:
  • Ձմեռ պապի ու Ձյունանուշի կերպարները ծնվել են դեռևս Խորհրդային Միությունում: Առաջին անգամ տոնակատարությունների ժամանակ նրանք միասին հայտնվել են 1937թ.-ին:
  • Առաջին անգամ էլեկտրական տոնական շղթան կախվել է Սպիտակ տան վրա 1895թ.-ին:
  • Կուբայում Ամանորը կոչվում է Թագավորների օր։
  • 1516թ.-ին Անգլիայի թագավոր Հենրի VIII-ի պարտեզում տեղադրվել է տոնածառ` պատրաստված ոսկուց:
  • Առաջին ամանորյա բացիկը տպագրվել է Լոնդոնում` 1843 թ-ին:
  • Նորվեգիացի գիտնականները ասուլիսներից մեկում նշել են Ձմեռ պապիկի կարմիր քթի առկայության պատճառը: Ասվում է, որ կարմիր քիթը դարձել է խորհրդանիշ Ձմեռ պապիների համար, և, որ այն առաջացել է շնչառական հիվանդությունների պատճառով:
  • Ամանորյա ամենաշահութաբեր ֆիլմն է համարվում 2000թ.-ին ԱՄՆ-ում թողարկված «Ինչպես Գրինչը գողացավ Ծննդյան տոները» (How the Grinch Stole Christmas) ֆիլմը: Ֆիլմի բյուջեն կազմել է $ 123 միլիոն, իսկ նրանից ստացված շահույթը` $ 340 միլիոն:
  • Ըստ լեգենդի՝ եղեւնին տոնածառ է դարձրել Մարտին Լյութերը` բողոքականության հիմնադիրը: Որպեսզի պաշտամունքային ծառն ինչ-որ կերպ մոտեցնի քրիստոնեությանը, նա իր հոտին պատվիրեց տոնական ծառերի գագաթները զարդարել Բեթղեհեմյան աստղով, իսկ ճյուղերի վրա մոմեր դնել:
  • Էսկիմոսներն Ամանորը նշում են առաջին ձյան գալուն պես։
  • Բրազիլիայում ամանորյա ավանդական ուտեստը համարվում է ոսպով ապուրը, որը խորհրդանշում է բարեկեցություն և հարստություն։
  • Գերմանիայում Ձմեռ պապը նվերները դնում է ոչ թե տոնածառի, այլ՝ պատշգամբի վրա, իսկ Շվեդիայում` վառարանի մոտ:
  • Ձյունանուշն իր ծննդյան օրը նշում է ապրիլի 4-ին, իսկ նրա ծննդավայրը համարվում է Կոշտկովոյի շրջանի Շչելկովո գույղը: Հենց այնտեղ էլ 1873 թվականին Ալեքսանդր Օստրովսկին գրեց «Ձյունանուշ» պիեսը: Որպես Ձմեռ Պապու թոռնիկ՝ Ձյունանուշն ավելի հայտնի դարձավ 50-ական թվականներին:

 

Comments are closed.