Նորություններ

Շնորհակալության միջազգային օրն է

Շնորհակալության միջազգային օրն է

11.01.2019

Այս ուրախ տոնի մասնակիցները հունվարի 11-ին շնորհակալություն են հայտնում յուրաքանչյուր հանդիպողի: Մի վարկածի համաձայն՝ տոնը սահմանել են ՄԱԿ-ը և ՅՈՒՆԵՍԿՕ-ն: Ոմանք էլ պնդում են, թե այն սկիզբ է դրել բացիկներ արտադրող մի ամերիկյան կազմակերպություն վաճառքի մակարդակը բարձրացնելու մտադրությամբ:

Calend.ru-ն գրում է. «Մենք բոլորս լավ ենք գիտակցում լավ սովորույթների նշանակությունը, նրանց անհրաժեշտությունն առօրյա կյանքում, բայց շնորհակալության մեծ մասը մենք արտահայտում ենք ասես պատահմամբ՝ չմտածելով իմաստի մասին:  Շնորհակալական խոսքերն ունեն կախարդական հատկություններ՝ նրանց օգնությամբ մարդիկ միմյանց ուրախություն են պարգևում  և տալիս դրական հուզումներ:
Իզուր չէ, որ շատ ճամփորդական ուղեցույցներում  զբոսաշրջիկներին հաճախ է ցուցվում «շնորհակալություն» բառը, որն արտաբերվում է անգամ տվյալ երկրի լեզվական ակցենտով, բարձրացնում է սպասարկման արագությունն ու որակը  և օգնում խաղաղ ու հաճելի հանգիստ կազմակերպել»:

Հոգեբանների հետազոտությունների համաձայն`   շնորհակալության անկեղծ խոսքը բարձացնում է ասողի ինքնագնահատականը, բարերար ազդեցություն գործում նրա իմունիտետի վրա, օգնում հաղթահարել սթրեսը և ընդհանրապես կարգավորում է մարդու հոգեկան աշխարհը:

Comments are closed.