Նորություններ

«Ավատար» 3 ֆիլմի նկարահանումները գրեթե ավարտված են

«Ավատար» 3 ֆիլմի նկարահանումները գրեթե ավարտված են

01.10.2020

«Ավատար 2» ֆիլմի նկարահանումներն ավարտված են, իսկ «Ավատար 3» ֆիլմինը մոտենում են ավարտին: Այս մասին հայտարարել է ֆիլմի ռեժիսոր Ջեյմս Քեմերոնը:

Կալիֆոռնիայի նախկին նահանգապետ Առնոլդ Շվարցնեգերի հետ տեսակապով զրույցի ժամանակ ռեժիսորն ասել է, որ կորոնավիրուսը մեծ հարված է հասցրել ֆիլմարտադրությանը: Համավարակի պատճառով նրանք կորցրել են  4.5 ամիս, ինչի հետևանքով «Ավատար 2» ֆիլմի թողարկումը մեկ տարով կհետաձգվի:

«Այն օրը, երբ «Ավատար 2»-ը կլինի, մենք կսկսենք աշխատել «Ավատար 3»-ն ավարտելու ուղղությամբ»,-նշել է Քեմերոնը:

Ռեժիսորն իրենց հաջողակ է համարում ֆիլմի նկարահանման վայրի ընտրության հարցում, քանի որ Նոր Զելանդիան կորոնավիրուսային համավարակի դեմ պայքարում բավական լավ ցուցանիշներ է գրանցել:

 

Comments are closed.