Նորություններ
Այսօր բռնություն չգործադրելու միջազգային օրն է
02.10.2020
Հոկտեմբերի 2-ն ամբողջ աշխարհում նշվում է որպես բռնություն չգործադրելու միջազգային օր:
Բռնություն չգործադրելու մասին ուղերձները տարածելու համար ընտրվել է հոկտեմբերի 2-ը, քանի որ հենց այդ օրն է ծնվել Հնդկաստանի քաղաքական և հոգևոր առաջնորդ Մահաթմա Գանդին, ով Մեծ Բրիտանիայից Հնդկաստանն անկախացնելու շարժման ղեկավարներից ու գաղափարախոսներից էր: Նա աշխարհին հայտնի է բռնությունը բացառող, խաղաղասիրական իր կոչերով:
Մահաթմա Գանդին անգամ նամակ է գրել Հիտլերին՝ նրան անվանելով «սիրելի ընկեր» և խնդրել դադարեցնել պատերազմը, սակայն Հիտլերն այդպես էլ չի պատասխանել Գանդիի նամակին:
Հատկանշական է, որ Մահաթմա Գանդին երբեք չի արժանացել Խաղաղության Նոբելյան մրցանակին: 2006 թվականին Նոբելյան մրցանակաբաշխության կոմիտեն ափսոսանք է հայտնել, որ երբևէ Գանդիին մրցանակ չի շնորհել: