Նորություններ

Լեհաստանի Wilanow  թանգարանը կներկայացնի՝ ինչպես են նախկինում դիմահարդարվել թագուհիները

Լեհաստանի Wilanow թանգարանը կներկայացնի՝ ինչպես են նախկինում դիմահարդարվել թագուհիները

02.10.2020

Երբևէ մտածե՞լ եք, թե ինչպես են դարեր առաջ թագուհիները դիմահարդարվել:

Վարշավայում գտնվող Wilanow  թանգարանը պատրաստվում է տեսանյութերի միջոցով լսարանին ներկայացնել, թե 17-րդ դարի լեհ թագուհիներն ինչպես են դիմահարդարվել:

Սա պատմությունը սովորելու հիասքանչ միջոց է՝ օգտագործելով սոցիալական մեդիայի ընձեռած հնարավորությունները: Տեսանյութերում կներկայացվի տեղեկատվություն, թե ինչպես են 17-րդ դարում օգտագործել միջատի գունանյութից պատրաստված շրթներկ կամ թզի տերևից և աղավնու սրտից պատրաստված դեմքի դիմակ:

Wilanow թանգարանը կառուցվել է 1805 թվականին և ներկայացնում է երկրի թագավորական ժառանգությունը: Այն տարեկան ունենում է մոտ 3 մլն այցելու:

Comments are closed.