Նորություններ
Mind the Gap հավելվածն ազդանշան է տալիս սոցիալական հեռավորություն չպահելու դեպքում
14.10.2020
Մեծ Բրիտանիայում մշակված հեռախոսային նոր հավելվածն ուլտրաձայնային ազդանշան է արձակում, երբ սարքերն իրար մոտ են գտնվում՝ այդկերպ օգնելով օգտատերերին պահել սոցիալական հեռավորություն:
Հավելվածն այս պահին փորձարկվում է Մեծ Բրիտանիայի ընկերություններից մեկում:
Երբ հեռախոսի օգտատերը մոտ է գտնվում մեկ ուրիշին, այն ազդանշան է արձակում, որից հետո հեռախոսի էկրանին հայտնվում է «Զգուշացիր» բառը:
Հավելվածը կոչվում է «Mind the Gap»: Այս արտահայտությունը ծանոթ է հիմնականում Լոնդոնի մետրոյից օգտվող միլիոնավոր մարդկանց:
Mind the Gap-ը մշակած տեխնոլոգիական ընկերությունը կապ է հաստատել տարբեր ընկերությունների, հիվանդանոցների, արտադրամասերի հետ, որոնք ևս հետաքրքրված են հավելվածով և ցանկանում են այն փորձարկել:
Ընկերության հիմնադիրները վստահեցրել են, որ հավելվածը չի հետևելու մարդկանց տեղաշարժին և անձնական տվյալներ չի գեներացնելու: