Նորություններ
Առանց վարորդի տաքսիներ Արիզոնայի Ֆինիքս քաղաքում
19.10.2020
Արիզոնայի Ֆինիքս քաղաքում ապրող մարդիկ շուտով հնարավորություն կունենան պատվիրել առանց վարորդի տաքսիներ:
Առանց վարորդի մեքենաները նախկինում փորձարկվել են Google ընկերության Waymo ծառայության հաճախորդների կողմից, սակայն համավարակի պատճառով ծառայությունը դադարեցվեց:
Առանց վարորդի մեքենաներն ի սկզբանե հասանելի կլինեն միայն Waymo ծառայության հիմնադիրների ընկերների և ընտանիքի անդամների համար, բայց շաբաթների ընթացքում դրանից կօգտվեն նաև հավելվածի մյուս օգտատերերը:
Այս ծառայությունը նախապես խոստացված ժամկետից երկու տարի ուշացումով կգործի:
Մեքենաները կհսկվեն հեռակա կարգով և տրանսպորտային միջոցների օպերատորները կմիջամտեն ծայրահեղ հանգամանքներում, այդ թվում եթե օրինակ ճանապարհները փակ լինեն:
Ընկերության հիմնադիրները հույս ունեն, որ իրենց նոր առանց վարորդի մեքենաների ծառայությունը հաջողություն կունենա և հայտնի կդառնա: