Նորություններ

Տիբեթում թեյի ամենատարածված տեսակը կարագի թեյն է

Տիբեթում թեյի ամենատարածված տեսակը կարագի թեյն է

28.10.2020

Տիբեթում թեյ խմելու մշակույթը բավական հետաքրիր և տարբերվող է: Միայն Տիբեթում կարելի է համտեսել կարագի թեյ, որն այնտեղ ամենահայտնի թեյի տեսակն է: Կարագի թեյ խմելը տիբեթյան կյանքի անբաժան մասն է: Տեղացիներն այն սովորաբար խմում են աշխատանքի գնալուց առաջ, ինչպես նաև հյուրասիրում հյուրերին: Այս թեյի հիմնական բաղադրիչը կարագն է, ուստի այն պարունակում է մեծ թվով կալորիաներ: Կարագի թեյը տիբեթցիներն ըմպում են ոչ թե շաքարավազով, այլ աղով:

Տիբեթական սովորույթի համաձայն՝ կարագի թեյը խմում են առանձին կումերով և յուրաքանչյուր կումից հետո տանտերը թեյի գավաթը մինչև ծայրը լցնում է: Եթե հյուրը ցանկություն չունի այն խմել, ապա պետք է թեյին ձեռք չտա: Այդ դեպքում հյուրընկալողը չի վիրավորվի:

Տիբեթում կարագի թեյ խմելու համար նախատեսված գավաթները պատրաստված են հիմնականում արծաթից, որոշ դեպքերում նաև ոսկուց:

Comments are closed.