Նորություններ

Ֆրեդի Մերկուրիի արխիվային ձայնագրությունների մասին

Ֆրեդի Մերկուրիի արխիվային ձայնագրությունների մասին

28.04.2016

Ակուստիկայի ավստրիացի, չեխ և շվեդ մասնագետները վերլուծության են ենթարկել Queen խմբի մեներգիչ Ֆրեդի Մերկուրիի արխիվային ձայնագրությունները, ինչպես նաև ռոք երգչին նմանակող ձայնագրությունները և պարզել են, թե ինչում է նրա ձայնի յուրահատկությունը: Իրենց ուսումնասիրության արդյունքները մասնագետները հրապարակել են: Նրանք չեն հաստատել երգչի` չորս օկտավա դիապազոն ունեցող ձայնի մասին լուրերը: Չնայած երգչի հայտնի կերպարին` ամենայն հավանականությամբ, նա բարիտոն է եղել, ով ելույթ է ունեցել որպես տենոր` վարպետորեն կառավարելով իր ձայնը: Հայտնի է, որ Մերկուրին մերժել է հանդես գալ որպես բարիտոն օպերային երգչուհի Մոնսերատ Կաբալյեի հետ դուետի ժամանակ` վախենալով, որ հանդիսականը չի ճանաչի նրա ձայնը:

Comments are closed.