Մեր մասին
Մանկավարժական համալսարանի ռադիոն կոչվեց Ֆամա՝ ամեն ինչ լսող և ամեն ինչ տեսնող հունական աստվածուհու անունով: Ռադիո Ֆաման իր գործունեությունը սկսել է 2013-ի նոյեմբերի 1-ից: Որպես լրատվական գործունեություն իրականացնող՝ ռադիո Ֆամայի առաջին հաղորդումը եղել է հենց լրատվական թողարկումների ապահովումը. ողջ օրվա ընթացքում երեք ժամը մեկ եթերում է օրվա լուրերի թողարկումը՝ 12:30, 15:00, 18:00 /գլխավոր թողարկում/ և 21:00:
Ռադիո Ֆամայի հաղորդացանցի այսօրվա բոլոր հաղորդումների հեղինակները հենց ուսանողներն են՝ իրենց նոր մոտեցումներով ու երիտասարդական շնչով: Դրանք միտված են բացահայտելու համալսարանի երիտասարդ սետածագործողներին, անդրադառնալու ուսանողներին անհանգստացնող ու հետաքրքրող ամենատարբեր հարցերին, ողջունում է շնորհալի ու տաղանդավոր երիտասարդների նախաձեռնությունները:
Ռադիո Ֆաման նախ ծանոթացնում է ուսանողական և երիտասարդության, մշակութային ու տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտներում կատարվող իրադարձություններին ու նորություններին: Իսկ մյուս կողմից այն նաև մանակավարժական համալսարանի Կուլտուրայի ֆակուլտետի Հեռուստա և ռադիո լրագրության ամբիոնի ուսանողների համար գործնական պարպմունքների, փորձ ձեռք բերելու լավագույն դպրոց է: