Նոյեմբերի 21-ին նշվում է Հեռուստատեսության համաշխարհային օրը

Նոյեմբերի 21-ին նշվում է Հեռուստատեսության համաշխարհային օրը
Թողարկվել է
01.01.1970
Նոյեմբերի 21-ին նշվում է Հեռուստատեսության համաշխարհային օրը
01.01.1970 |

Ամեն տարի նոյեմբերի 21-ին նշվում է Հեռուստատեսության համաշխարհային օրը։ 1998թ.-ի մարտին ՄԱԿ-ի Գլխավոր Վեհաժողովը նոյեմբերի 21-ը հռչակեց որպես Հեռուստատեսության համաշխարհային օր (World Television Day):

Կազմակերպությունը պետություններին հորդորում էր տոնել այդ օրն այնպիսի հեռուստատեսային ծրագրերով, որոնք նվիրված էին խաղաղությանը, անվտանգությանը, տնտեսական ու սոցիալական, ինչպես նաև մշակութային խնդիրներին:

Նոյեմբերի 21-ն ընտրվել է  այն պատճառով, որ 1996-ի նոյեմբերի 21-ին և 22-ին ՄԱԿ-ում անցկացվել է Հեռուստատեսության առաջին համաժողովը, որին մասնակցել են զանգվածային լրատվամիջոցների առաջատար գործիչները` հեռուստատեսության նշանակության աճն ու գործակցության ուղիներն ամրապնդելու հարցեր քննարկելու համար: Ավելի ուշ առաջարկվել է այդ օրը հավաքվել` հեռուստածրագրերի փոխանակման նպատակով