Շերը կնկարահանվի «Մամա միա» ֆիլմ-մյուզիքլի 2-րդ մասում
01.01.1970 |
Ամերիկահայ հայտնի երգչուհի, դերասանուհի Շերը (Շերիլին Սարգսյան) կնկարահանվի «Մամա միա» երաժշտական կինոնկարի շարունակությունում: 71-ամյա աստղն այս մասին գրել է Twitter-ում, սակայն դեռևս հայտնի չէ, թե ինչ դեր է կատարելու օսկարակիր Շերը:
Հայտնի է, որ նոր ֆիլմում (Mamma Mia: Here We Go Again!) կնկարահանվեն 2008թ. մեծ էկրան բարձրացած ֆիլմի աստղերը՝ այդ թվում նաև Մերիլ Սթրիփն ու Փիրս Բրոսնանը:
«Մամա միա»-ն բոլոր ժամանակների ամենաշահութաբեր երաժշտական ֆիլմն է, որը համաշխարհային կինովարձույթում հավաքել է ավելի քան 600 մլն դոլար:
Դրա 2-րդ մասի պրեմիերան կկայանա 2018թ. ամռանը: