«Գոմեշը»

19
/ Հուն
Ուրբաթ
2024

«Գոմեշը»

Վայրը
Երևան, Աբովյան փ. 51/1
Սկիզբը
19:30

Մենաներկայացումը Հրանտ Մաթևոսյանի (1935-2002) «Գոմեշը»-ի բեմականացումն է։
«Հրանտը լուսնալույսի մեջ մեռած Շան մտածումն է վրձնել, Ձիու է վրձնել, Գայլի է վրձնել և Տախի (կռտած խոզի)…» և Հրանտը մարդկանց է վրձնել` անհատականությունների, միավորների` «արձակով որպիսին իրենից առաջ չկար: Նա ոչ թե գրել է նրանց մասին, այլ ՀԵՆՑ վրձնել է նրանց». ռուս մեծանուն գրող Անդրեյ Բիտովի (1937-2018) այս պարզ բանաձևով ենք ՔԵԶ` ՀԱՆԴԻՍԱՏԵՍ, բերում Մաթևոսյանի խոսքի դաշտ:
Ճիշտ նույնպես է Հրանտ Մաթևոսյանը պատմում ԳՈՄԵՇ-ը` էգի, մայրացուի, գեղեցիկի պատմությունը, որ ճանապարհ է ընկնում ամբողջականանալու։
Այսօրվա կարծրատիպային լեզվով, սա քուեսթ է, բայց քանի որ երեկ, այսօր ու վաղը որևէ կարծրատիպ նեղ է գալու իրական արվեստին` Մաթևոսյանը Գոմեշի այս ճամփորդությունը դարձնում է ծես, տոն, ձոն Աստծո ստեղծած` միաժամանակ հզոր ու խոցելի, գեղեցիկ ու փխրուն, ուժեղ և նկուն բնությանը։
Գոմեշի հայացքով մենք տեսնում ենք Նանին, Բասարին, Գայլին, Մինասին… մարդկանց — Մեզ, Աշխարհը` որի մեջ Երկինքն ու Երկիրը, Հողն ու Ջուրը, Մարդն ու Կենդանին պիտի ստեղծեն, հյուսեն Գոյի այն ներդաշնակությունը, որ ինքը կյանքն է: Բայց հազիվ թե հյուսում են:
Վկա` Մաթևոսյանի ԳՈՄԵՇԸ` մի ճամփորդություն դեպի մեր ներսը:
Հիմա, ավելի` քան երբևէ, մեր ներսն ու մեր շուրջը նայելու և տեսնելու ժամանակն է:

,
(«Պլանի գլուխ», Խ. Աբովյանի արձանի մոտ, պուրակում)