Գ.Դոնիցետտի «Պողիկտոս» օպերա

28
/ Հոկ
Շաբաթ
2017

Գ.Դոնիցետտի «Պողիկտոս» օպերա

Վայրը
Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոն
Անվանում
Գ.Դոնիցետտի «Պողիկտոս» օպերա
Գինը
3000-15000

Իտալացի երգահան Գաետանո Դոնիցետտիի «Պողիկտոս» օպերան երկարատև դադարից հետո նոյեմբերի 9-ին վերականգնված տարբերակով կներկայացվի Ա.Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում: Իտալերեն լիբրետոյի հեղինակը Սալվատորե Կամմարանոն է, ըստ Պիեռ Կոռնելի «Պողիկտոս» ողբերգության: Ստեղծվել է 1838 թ. Նեապոլի «Սան-Կարլո» թատրոնի համար, սակայն բեմադրությունը վերջին պահին արգելվել է։ 1840 թ. Դոնիցետտին վերամշակել է օպերան ֆրանսիական բեմի համար։ «Մարտիրոսներ» անվան տակ նույն թվականին այն բեմադրվել է: