Ջազ համերգ՝ նվիրված Արմեն «Չիկո» Թութունջյանի հիշատակին

26
/ Նոյ
Կիրակի
2017

Ջազ համերգ՝ նվիրված Արմեն «Չիկո» Թութունջյանի հիշատակին

Վայրը
Արամ Խաչատրյան համերգասրահ
Անվանում
Ջազ համերգ՝ նվիրված Արմեն «Չիկո» Թութունջյանի հիշատակին
Սկիզբը
19:00
Գինը
2000-3000 դրամ

Համերգը նվիրվում է ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ, հայկական ջազի ակունքներում կանգնած անվանի երաժիշտ, հանրահայտ «Չիկոն և ընկեները» ջազային խմբի հիմնադիր և ղեկավար, թմբկահար, հեռուստահաղորդավար Արմեն «Չիկո» Թութունջյանի հիշատակին։
Համերգին մասնակցում են Հայաստանի պետական ջազ նվագախումբը՝ Արմեն Հյուսնունցի ղեկավարությամբ, Հայաստանի հանրային ռադիոյի և հեռուստատեսության ջազ նվագախումբը՝ Երվանդ Երզնկյանի ղեկավարությամբ (դիրիժոր – կոնսուլտանտ՝ Մարտին Վարդազարյան), Լևոն Մալխասյանը, Վահագն Հայրապետյանը, Հայկ Շաքարյանը, Կարեն Մամիկոնյանը, Կարեն Գրիգորյանը (դաշնամուր), Արսեն Ներսիսյանը, Դավիթ Մելքոնյանը (սաքսոֆոն), Տիգրան Հարությունյանը (շեփոր), Սիմոն Դոլմազյանը, Դավիթ Գեոդակյանը (կոնտրաբաս), Վյաչեսլավ Բունիաթյանը, Կարեն Քոչարյանը, Արման Մնացականյանը, Հակոբ Օրդակյանը (հարվածային գործիքներ), Իլոնա Սագիևան, Աննա Կոստանյանը, Տաթև Ալեքսանյանը, Քրիստինե Ալեքսանյանը, Տաթև Համբարձումյանը (վոկալ)։