ՌՈՄԵՈ & ՋՈՒԼԻԵՏ

ՌՈՄԵՈ & ՋՈՒԼԻԵՏ

Այս պատմությունը հին է՝ ինչպես աշխարհը:
Նրա հերոսների անունները վաղուց արդեն ապրում են իրենց ուրույն կյանքով, և այսօր՝ մի քանի հարյուրամյակ անց, թվում է այլևս ամեն բան այստեղ ասված է և ի սպառ բացահայտված: Սակայն, շուրջդ նայելով, տեսնում ես, որ իրականում միայն «դեկորացիաներն» են փոփոխվել: Մարդիկ, իրենց դժոխային կրքերով և աստվածատուր սիրով, մնացել են նույնը: Եվ անփոփոխ է մնացել մաքուր և հավերժ սիրո տենչն ու ձգտումը: Ուստի այսօր, կրկին տեղն ու ժամն է անդրադառնալ հանճարեղ Շեքսպիրի դրամային՝ հանդուգն փորձ կատարելով նորովի պատմել այս գեղեցիկ և ողբերգական սիրո պատմությունը: Ռեժիսոր Լուսինե Երնջակյանը և Կամերային թատրոնը հանդիսատեսի դատին են ներկայացնում հանճարեղ ստեղծագործության իրենց ուրույն տեսլականը՝ համեմված անսպասելի ռեժիսորական լուծումներով, հետաքրքիր, արդիական երաժշտական և լուսային մեկնաբանությամբ, օրգանապես ձուլելով դասական հիմքն արդի ժամանակաշրջանի հետ և մեկ անգամ ևս հաստատելով, որ հանճարեղն արվեստում հավերժ է և մշտապես գրավիչ, անգամ հարյուրամյակներ անց: