Սասունցի Դավիթ

03
/ Մար
Ուրբաթ
2017

Սասունցի Դավիթ

Վայրը
Yerevan, Armenia
Անվանում
Պետական կամերային երաժշտական թատրոն
Սկիզբը
16:00
Գինը
սկսած 1000 դրամից

‹‹Սասունցի Դավիթը›› հայ ժողովրդի պատմական ամբողջ ուղու յուրօրինակ ընդհանրացումն է, հայրենի երկրի համար նրա մղած բազմադարյան պայքարի պատկերը, նրա մշակույթի, աշխարհայացի ու կենսափորձի ամբողջական սինթեզը: Դավիթը հայ ժողովրդի ամենասիրելի հերոսն է: Հետաքրքիր են Դավթի չարաբաստիկ հովվության, Մսրա կանանց Կոզբադինին ծաղրելու, Մսրա Մելիքի թրի տակով Դավթի չանցնելու, եկեղեցին վերակառուցելու, Սասնա ոսկին չափելու տեսարանները: Դավիթը քաջ է, միամիտ ու ծուռ: Բնավորության հակասական գծեր ունեն նաև նրան շրջապատող մարդիկ, այն մարդիկ, ովքեր սնել ու մեծացրել են Դավթին և որոնց հավաքական ուժն ու հերոսական ոգին է խորհրդանշում դյուցազունը: