Նորություններ
Անջելինա Ջոլին եւ Բրեդ Փիթը միասին նոր ֆիլմում են նկարահանվելու
03.05.2014
38-ամյա Անջելինա Ջոլին եւ 50-ամյա Բրեդ Փիթը միասին խաղալու են նոր ֆիլմում, որի սցենարը գրելու է հենց դերասանուհին: ԸստDeadline-ի, ներկայում հայտնի է միայն, որ ֆիլմի գործողությունները ծավալվելու են Եվրոպայում:
Հիշեցնենք, որ զույգի առաջին համատեղ ժապավենը «Միստր եւ միսիս Սմիթ» երգիծական մարտաֆիլմն էր, որը նկարահանվել է 2005 թվականին: Այն ժամանակ ամերիկյան կինովարձույթում ֆիլմը 186.4 մլն դոլար հավաքեց, իսկ համաշխարհային կինովարձույթում՝ 291.8 մլն:















