Նորություններ

Վիկտորիա Բեքհեմը հրաժարվել է Քիմ Քարդաշյանի համար հարսանեկան զգեստ ստեղծել

Վիկտորիա Բեքհեմը հրաժարվել է Քիմ Քարդաշյանի համար հարսանեկան զգեստ ստեղծել

05.05.2014

Ճանաչված դիզայներ Վիկտորիա Բեքհեմը հրաժարվել է Քիմ Քարդաշյանի համար հարսանեկան զգեստի ստեղծել: Standard-ի փոխանցմամբ, 40-ամյա դիզայները պատճառաբանել է, թե շատ զբաղված է: Աղբյուրներն իրենց հերթին պնդում են, որ Դեւիդ Բեքհեմի կինը հրաժարվել է, քանի որ չի ցանկանում «բիծ» դնել եւ «արժեզրկել» իր ապրանքանիշի անունը, ինչը հաստատ տեղի կունենա, եթե հարսանիքին հայտնի Քիմը Բեքհեմի զգեստով:

«Քիմը շատ էր ցանկանում այդ կարեւոր օրը հագնել Վիկտորիա Բեքհեմի զգեստը, բայց նա աշխատում է A դասի աստղեր հետ, այդ թվում՝ տիտղոսակիր անհատների, եւ չի ցանկանում գործ ունենալ ռեալիթի-շոուի աստղերի աշխարհի հետ: Առհասարակ նա, որպես կանոն, չի զբաղվում հարսանեկան զգեստներով»,- հայտարարել է աղբյուրը:

Comments are closed.