Նորություններ
Տեղի ունեցավ Ռադիո Ֆամայի կայքի շնորհանդեսը
08.05.2014
Մայիսի 7-ը՝ Ռադիոյի միջազգային օրը, Մանկավարժական համալսարանում նշանավորվեց բուհի ռադիոյի՝ «Առաջին համալսարանական ռադիո Ֆամա»-ի կայքի շնորհանդեսով:Շնորհանդեսն անցավ լեփ-լեցուն դահլիճում, որին ներկա էին բուհի պրոֆեսորադասախոսական կազմը, ուսանողներ տարբեր բուհերից:
Շատերին անծանոթ «Ֆամա» եզրույթը հասկանալի դարձավ կայքի շնորհանդես-համերգի ընթացքում.Մանկավարժական համալսարանի ուսանողները հենց բեմում բացահայտեցին ՝ այն հունա-հռոմեական դիցարանում աստվածուհի է, որն «ամեն ինչ լսում է, ամեն ինչ տեսնում է», ապա վստահեցրին՝ նույն գործառույթը կկատարի նաև «Առաջին համալսարանական ռադիո»-ն:
Մանկավարժական համալասարանի հերթական ձեռքբերումն իրենց երաժշտական կատարումներով շնորհավորեցին էստրադային և ռոք երաժշտության աստղեր Սոնա Շահգելդյանը, Սոնա Ռուբենյանը, The Beautified Project, ինչպես նաև հեռուստատեսային տարբեր նախագծերից հայտնի անհատ կատարողներ:
«Նորություններ» ,«Ինչպես լսել», Հաղորոդումներ», Ծրագիր», «Ֆրեշ», «Շուտով», «Մեր մասին» սրանք են ռադիո «Ֆամա»-ի կայքի հիմնական բաժինները, որոնց միջոցով կայքի այելուները կծանոթանան համալսարանական և կրթական համակարգի խնդիրներին, նորություններին, երիտասարդներին հուզող տարատեսակ հարցերին:
Առաջին համալսարանական ռադիոն կիրականացնի նաեւ ոչ պակաս կարեւոր գործառույթ` հարթակ հանդիսանալով համալսարանի հեռուստառադիոլրագրության բաժնի ուսանողների` ապագա լրագրողների գործնական պատրաստվածությանը:
Ի դեպ, ապագա լրագրողներն այսօր արդենիսկ պատրաստում են հաղորդումներ, ռեպորտաժներ, մասնակցում դրանց մոնտաժման և թողարկման աշխատանքներին:
Ռադիո «Ֆամա»-ի կայքի ծնունդը շնորհավորեց և բարի երթ մաղթեց նաև ՀՊՄՀ Հեռուստառադիոլրագրության ամբիոնի վարիչ Լևոն Գալստյանը՝ նկատելով, որ այն վերացրեց ռադիոյի մասին շրջանառվող հայտնի տեխնոլոգիական առասպելը, թե համացանցը կխժռի ամեն ինչ՝ այդ թվում նաև ռադիոն:
Լևոն Գալստյանը հույս հայտնեց, որ ռադիոն կարճ ժամանակում կստանա իր վերջնական կերպարանքն ու իր շուրջը կհամախմբի ուսանողներին և դասախոսներին, հիմք հանդիսանալով նաև համալսարանական հեռուստատեսության ծնունդին:















