Նորություններ

Կանն 2014

Կանն 2014

15.05.2014

Կաննում բացվել է 67-րդ միջազգային կինոփառատոնը:

Այն բացել է ֆրանսիական ռեժիսոր Օլիվիե Դաանի արտամրցութային «Grace of Monaco» ֆիլմը: Մոնակոյի իշխանուհու՝ Գրեյս Քելլիի դերում հանդես է եկել դերասանուհի Նիկոլ Քիդմանը:

Փառատոնի բացման արարողությունը տեղի է ունեցել Փառատոնների պալատում, Լյումիեր թատրոնում՝ Կաննի կինոդիտման գլխավոր հրապարակում, ուր, դատելով լուսանկարներից, հասարակ մահկանացուները չէին կարող մտնել:

Կարմիր գորգին իրենց ցուցադրել են աստղային հյուրեր Նիկոլ Քիդմանը, Քիմ Քարդաշյանի քույրը՝ Քենդալ Ջեները, Զոյ Սալդանան, Ջեյն Ֆոնդան, Բլեյք Լայվլին, Լետիցիա Կաստան, Ադել Էկզարկոպուլոսը եւ այլք:

Comments are closed.