Նորություններ

Քեյթ Միդլթոնի վարսերը լավագույնն են ճանաչվել

Քեյթ Միդլթոնի վարսերը լավագույնն են ճանաչվել

20.05.2014

Hello! ամսագիրն ինքնատիպ հարցում է անցկացրել: Հրատարակությունը փորձել է պարզել, թե շոու-բիզնեսի աստղերից ում վարսերն են լավագույնը: Բայց այդ աստղերից առաջ է անցել Քեմբրիջյան դքսուհի Քեյթ Միդլթոնը: «2014 թվականի լավագույն վարսերը» հարցման ժամանակ նրա օգտին քվեարկել է հարցվածների 27%-ը:

Ընդ որում, Մեծ Բրիտանիայի բնակիչներին չի անհանգստանում այն, որ Քեյթ Միդլթոնի սանրվածքներն իրենց՝ որպես հարկատուների, թանկ են արժենում: Այսպես, վերջերս Ավստրալիա եւ Նոր Զելանդիա կատարած շրջագայության ժամանակ դքսուհին իր հետ տարել է անձնական վարսահարդարին՝ 51-ամյա Ամանդա Քուք Թաքերին: Նրա ծառայությունները 10 հազար դոլար են արժեցել: Սակայն տնտեսելու համար Քեյթը դիմահարդար իր հետ չի տարել:

Հարցման արդյունքում կազմված վարկանիշի երկրորդ տեղում Քեյթ Միդլթոնի երկրպագու Քիմ Քարդաշյանն է (18%): Հայտնի է, որ 33-ամյա Քիմը պարբերաբար փորձարկումներ է կատարել մազերի հետ, բայց այժմ վերադարձել է բնական կերպարին:
kim-kardashian-630

Comments are closed.