Նորություններ
Քեմերոն Դիասի դիետան
28.05.2014
Ամերիկյան կինոյի սլացիկ, ծաղկուն, նրբաճաշակ եւ հիասքանչ դերասանուհին իր տարիքից երիտասարդ տեսք ունի, բարակ գոտկատեղ, ձիգ կազմվածք եւ ավելորդ կիլոգրամների պակաս։ Ինչպե՞ս է այդ նրան հաջողվում, եթե հաշվի առնենք Դիասի աշխատանքային գրաֆիկը։ Քեմերոնը, 170 սմ հասակի դեպքում, 54-55 կգ քաշ ունի։
Քեմերոն Դիասի օրվա գրաֆիկը
Դերասանուհին իր օրը նախաճաշով է սկսում՝ այն համարելով առողջ ապրելակերպի հիմնական բաղադրիչներից մեկը։ Առավոտյան նա հիմնականում սպիտակուցով հագեցած սնունդ է ընդունում, որպեսզի ամբողջ օրն էներգիայով լեցուն լինի, ինչպես նաեւ կանխի ցելյուլիտի առաջացումը։ Այդ կարող է լինել եփած կամ թեթեւ, առանց յուղի տապակած սպիտակ մսով համբուրգեր (առանց կաշվի հավ), կանաչիով բանջարեղենային աղցան։
Ճաշից 30 րոպե առաջ հայտնի դերասանուհին սիրում է մեկ գավաթ հյութ խմել կամ թարմ բանջարեղեն ուտել։ Իսկ երկրորդ նախաճաշին նա հաճախ բանջարեղենային խավարտով ծովամթերք է ուտում։ Որպես կանոն՝ ամեն ինչ եփած։ Դիասը սիրում է ընթրել շոգեխաշած բանջարեղենով կամ սնկով ձվածեղով։ Չնայած առողջ սննդակարգին, Քեմերոնը դեմ չէ երբեմն արագ սնունդ ընդունելուն։ Սակայն նա այդպիսի սնունդ ուտում է ամսական մի քանի անգամ։ Իր սննդակարգից նա բացառել է ալկոհոլը, սուրճը, գազավորված ըմպելիքն ու քաղցրեղենը։
Ինչ վերաբերվում է ֆիզիկական ծանրաբեռնվածությանը. Քեմերոն Դիասը նախընտրում է սերֆինգը, վազքը, գոլֆը, յոգան եւ կարդիո վարժանքները։ Մշտական մարզումներն ու անյուղ սնունդը, ամեն դեպքում, դերասանուհուն անորեքսիայի չեն հանգեցրել։ Նրան հաջողվում է միշտ պահպանել չափը։
Խորհուրդ Քեմերոն Դիասից. եթե ցանկանում եք նիհարել, ապա ուշադրություն դարձրեք ոչ թե ձեր ափսեի պարունակությանը, այլ սննդի ընդունման քանակին։ Բացի այդ, սնունդը միշտ պետք է լավ ծամել, որպեսզի այն արագ եւ լավ յուրացվի օրգանիզմում։ Օգտակար է նաեւ առանց շաքարի ծամոնը, որպեսզի երբեմն հագեցնեք քաղցրի պահանջը։
Ճաշացանկ
— առաջին նախաճաշ. մի քանի հատ նուշ, անյուղ կաթով եւ բնական յոգուրտով կոկտեյլ
— երկրորդ նախաճաշ. եփած հավ եւ բանջարեղենով աղցան, կամ կանաչ թեյ եւ տարբեր մրգեր
— կեսօրին. թարմ քամած բանջարեղենի հյութ
— ճաշ. բանջարեղենով աղցան՝ համեմված ձիթապտղի յուղով եւ հավի գրիլ
— ընթրիք. եփած ձու, եփած սպանախ, բանջարեղենով աղցան, մի քիչ սեւ շոկոլադ
Աղբյուրը` style.news.am















