Նորություններ
Միխայիլ Գալուստյանը նոր ֆիլմում
30.05.2014
Մինչ Ռուսաստանում հաջողությամբ ցուցադրվում է Միշա Գալուստյանի մասնակցությամբ «Подарок с характером» ֆիլմը, հայտնի դերասանը նոր ժապավենում է նկարահանվում:
«8 առաջին բաժանություններ» ֆիլմի ռեժիսոր Մարյուս Վայսբերգն անցել է կատակերգության երկրորդ մասի նկարահանումներին:
Ըստ սյուժեի, ֆիլմի գլխավոր հերոսներ Վերան եւ Նիկիտան որոշում են բաժանվել, բայց հաջորդ առավոտյան արթնանում են տարբեր մահճակալներում եւ, պարզվում է, այլ մարդկանց հետ ամուսնացած, նրանց կարծիքով՝ իդեալական զուգընկերների: Գլխավոր հերոսների դերասանական կազմը չի փոխվել. Վլադիմիր Զելենսկի եւ Օքսանա Ակինշինա: Բացի այդ, Օքսանայի նոր՝ «անթերի» ամուսինը 34-ամյա դերասան Միխայիլ Գալուստյանն է:
«Մենք իսկապես սկսել ենք երկրորդ մասի նկարահանումները: Հավանաբար, ֆիլմը կոչվելու է «8 առաջին ժամադրություն — 2» կամ «8 առաջին բաժանություն — 2»: Ինձ շատ լավ դեր է բաժին ընկել՝ ծիծաղելի ու հետաքրքիր: Ֆիլմում իմ զուգընկերուհին հիանալի դերասանուհի Օքսանա Ակինշինան է: Նկարահանվել է նաեւ Պոլինա Մաքսիմովան»,- Super.ru-ին ասել է Միխայիլը:
Աղբյուրը՝ style.news.am