Նորություններ

Անջելինա Ջոլիի ծննդյան տարեդարձի հեքիաթային տորթը

Անջելինա Ջոլիի ծննդյան տարեդարձի հեքիաթային տորթը

04.06.2014

Այսօր հայտնի դերասանուհի Անջելինա Ջոլին նշում է ծննդյան 39-ամյակը։ Անջելինայի մասին գրելը նույնքան անմիտ է, որքան Լեո Մեսսիի։ Բրեդ Փիթի սիրելին ոչ միայն հայտնի դերասանուհի է, այլեւ ՄԱԿ-ի բարի կամքի դեսպան։

 Ամերիկացի դերասանուհի, ռեժիսոր, սցենարիստ, «Օսկարի», «Ոսկե գլոբուսի» եւ մի շարք այլ  մրցանակների արժանացած Ջոլին ծնվել է 1957 թվականի հունիսի 4-ին՝ Կալիֆորնիայում։

Նրա հայրը հայտնի դերասան Յոն Վոյթն է, մայրը նույնպես դերասանուհի է՝ Մարսելին Բերթրանը։ Երբ Անջելինան մեկ տարեկան էր, ծնողները բաժանվել են, սակայն շարունակել միասին զբաղվել նրա դաստիարակությամբ։ Նրա կենսագրության մասին կարող եք կարդալ Վիկիփեդիայում, իսկ մենք նշենք, թե այս պահին ինչ է անում նա եւ ինչպես է տոնում իր ծնդյան տարեդարձը։

Ջոլին ժամանել է Շանհայ՝ մասնակցելու «Մալեֆիսենթա» ֆիլմի պրեմիերային, որտեղ նա խաղում է գլխավոր դերը։ Աստղը եւս մեկ անգամ պաշտպանել է մեր ժամանակների ամենաոճային կնոջ կարգավիճակը։

Նա ներկայացել է Michael Kors-ի սեւ, դասական զգեստով եւ Christian Louboutin-ի ոսկեգույն կոշիկներով, որի կրունկը պատրաստված է կախարդ Մալեֆիսենթայի կոտոշների ոճով։

article-2647131-1E6F607600000578-801_634x911

Իրենց հերթին, չինացիները Անջելինա Ջոլիին հենց նրա ելույթի ժամանակ շնորհավորել են հեքիաթային տորթով։

 Աղբյուրը՝ Daily Mail

Comments are closed.