Նորություններ

Ջենիֆեր Լոպեսը Մադամ Տյուսոյի թանգարանում

Ջենիֆեր Լոպեսը Մադամ Տյուսոյի թանգարանում

12.06.2014

Լոնդոնում՝ Մադամ Տյուսոյի թանգարանում, տեղադրվել է Ջենիֆեր Լոպեսի մոմե արձանը։

Նոր արձանը ստեղծվել է ֆուտբոլի աշխարհի առաջնությանն ընդառաջ, որը մի քանի օրից մեկնարկում է Բրազիլիայում։ Քանի որ երգչուհին կատարում է առաջնության հիմնը, ապա արձանի ստեղծման համար ընտրվել է տեսահոլովակում նրա կերպարներից մեկը։

14029

Լոպեսը ռեփեր Pitbull-ի եւ բրազիլացի երգչուհի Կլաուդիա Լեյտեի հետ կատարել է Մունդիալի պաշտոնական հիմնը՝  «We are one», սակայն անձամբ ներկա չի լինի առաջնության բացմանը։

Հիշեցնենք, որ 44-ամյա երգչուհին վերջերս բաժանվել է  իր 27-ամյա սիրեկանից, որի մասին լուրեր են շրջանառվում, թե նա երգչուհուն դավաճանել է տրանսսեքսուալ մոդելի հետ։

Աղբյուրը՝ style.news.am

Comments are closed.