Նորություններ
Բախի հայտնի մի շարք ստեղծագործությունների հեղինակը նրա կինն է
28.10.2014
Գերմանացի կոմպոզիտոր Յոհան Սեբաստիան Բախի հայտնի մի շարք ստեղծագործությունների հեղինակը հավանաբար, նրա կինն է՝ Աննա Մագդալենան։ Նման սենսացիոն հայտարարություն է արել Ավստրալիայի Չառլզ Դարվինի անվան համալսարանի երաժշտության պրոֆեսոր Մարտին Ջարվիսը: Բախի ստեղծագործությունների «կանացի ծագման» մասին տեսությունն առաջին անգամ նա հայտնել է 2006-ին, սակայն միջազգային հանրությունը նրա հայտարարությունը լուրջ չէր ընդունել։ Հետագա տարիներին պրոֆեսորը մանրակրկիտ հետազոտություններ է անցկացրել, որոնք նորովի են ներկայացնում նրա համոզմունքները։ Բախի երաժշտական ձեռագրերի նորագույն վերլուծությունը ցույց է տալիս, որ դրանցից ոմանք ստեղծվել են նրա կնոջ ձեռքով։
Նշենք, որ Բախի կինը երաժշտական շատ լավ կրթություն է ունեցել և եղել է երգչուհի, նա զբաղվել է նաև նոտաների արտագրությամբ։















