Նորություններ

BBK  ընկերությունը պատրաստվում  է  թողարկել ամենաբարակ սմարտֆոնը

BBK ընկերությունը պատրաստվում է թողարկել ամենաբարակ սմարտֆոնը

30.10.2014

Չինական BBK ընկերությունը պատրաստվում է թողարկել աշխարհում ամենաբարակ սմարտֆոնը: Տարածված տեղեկատվության համաձայն՝ նոր մոդելի հաստությունը 3.8 մմ կկազմի: Այդպիսով՝ Vivo սմարտֆոնը 2 անգամ ավելի բարակ կլինի աշխարհի ամենաբարակ գաջեթներից՝ iPhone 5s-ից: Վերջերս թողարկված iPhone 6-ը 6.9 մմ հաստություն ունի: Նոր չինական սմարթֆոնի տեխնիկական բնութագիրն առայժմ չի հրապարակվում: Ներկայում սմարթֆոնների առաջնության մրցաշարում առաջատարի դիրքերում է Gionee Elife S5.1-ը, որը 5.1 մմ հաստություն ունի: Այն գրանցվել է Գինեսի ռեկորդների գրքում:

Comments are closed.