Նորություններ

Սիքստինյան կապելայի որմնանկարները նոր գույներով

Սիքստինյան կապելայի որմնանկարները նոր գույներով

31.10.2014

Վատիկանի Սիքստինյան կապելայի որմնանկարները, որոնք հեղինակել է Միքելանջելոն, ավելի վառ գույներ են ստացել: Դա հնարավոր է դարձել նոր օդափոխման համակարգի և լուսավորության շնորհիվ. աղբյուրը նշում է, որ լուսադիոդային լամպերը նոր լույս են սփռել դասական գլուխգործոցների վրա, ինչպիսին է, օրինակ, «Ադամի արարումը»: Նորարարությունները կապելայում հնարավոր են դարձել երեք տարվա գիտահետազոտական աշխատանքներից հետո, արժեցել են 3 մլն եվրո: Տարեկան 20 մլն այցելու ունեցող կոթողը սա ձեռնարկել է Միքելանջելոյի մահվան 450-րդ տարելիցի առիթով:

Comments are closed.