Նորություններ

Հայաստանն այս տարի “Մանկական Եվրատեսիլ”-ում կներկայացնի 11-ամյա Բեթթին

Հայաստանն այս տարի “Մանկական Եվրատեսիլ”-ում կներկայացնի 11-ամյա Բեթթին

04.11.2014

Հայաստանն այս տարի “Մանկական Եվրատեսիլ”-ում կներկայացնի 11-ամյա Բեթթին՝ “Արևի մարդիկ” երգով, որի պատրաստման ընթացքում նրան աջակցել են երգահան Մանե Հակոբյանը, խոսքերի հեղինակ Ավետ Բարսեղյանը և գործիքավորող Մարտին Միրզոյանը: Աղջնակի բեմական զգեստների դիզայնն էլ վստահվել է Լիլիթ Մարգարյանին:
Փոքրիկ երգչուհին կայանալիք մրցույթին նախապատրաստվում է ամենայն պատասխանատվությամբ և այս օրերին վոկալի, պարի վերջին փորձերն է անում: Հայաստանի պատվիրակությունը Մալթա կմեկնի նոյեմբերի 7-ին, որի կազմում կլինեն Գոհար Գասպարյանը, մարմնամարզիկներ և պարողներ, նաև նախորդ տարվա հայ պատվիրակը` Մոնիկա Ավանեսյանը: Հավելենք, որ “Մանկական Եվրատեսիլ” երգի միջազգային մրցույթն այս տարի կանցկացվի նոյեմբերի 15-ին` Մալթայում: Մրցույթի մասնակից պետությունները 16-ն են՝ Հայաստան, Վրաստան, Բելառուս, Բուլղարիա, Կիպրոս, Իտալիա, Մալթա, Մոնտենեգրո, Ռուսաստան, Սերբիա, Շվեդիա, Սլովենիա, Նիդերլանդներ, Խորվաթիա, Սան Մարինո եւ Ուկրաինա:

Comments are closed.