Նորություններ

Հոլիվուդյան Ռոմեոն  40  տարեկան  է

Հոլիվուդյան Ռոմեոն 40 տարեկան է

10.11.2014

Լեոնարդո Դի Կապրիոն պաշտոնապես ընդգրկվեց 40-ամյա ամուրիների ակումբում. նոյեմբերի 11-ին հոլիվուդյան Ռոմեոն նշում է հոբելյանը։ Միլիոնավոր մարդկանց Լեոն հայտնի է որպես ռոմանտիկ հերոս և սրտակեր։ Դերասան դառնալու որոշումը Լեոն կայացրել է դեռևս մանկության տարիներին։ Առաջին դերը կատարել է 5 տարեկանում, մինչ 10 տարեկանը նա արդեն հասցրել էր խաղալ որոշ գովազդային հոլավակներում և հոգնել կինոբիզնեսից։ Կինոյում Լեոնարդոն հանդես է եկել ամենատարբեր դերերում՝ չարագործից, հմուտ խաբեբայից մինչև ռոմանտիկ սիրահար և արկածներ որոնող։

Comments are closed.