Նորություններ
Հանգիստ քունը խիստ կարևոր է
11.11.2014
Գիշերն ընդհատված քունը նույնպիսի հետևանքներ է ունենում, ինչպես քնի պակասը: Այն կարող է հանգեցնել գրգռվածության, նյարդայնության և նույնիսկ դեպրեսիայի: Նման եզրահանգում են կատարել Թել Ավիվի համալսարանի գիտնականները: Նրանք փորձ են իրականացրել՝ հասկանալու, թե ինչպիսի նմանություններ ունեն ընդհատված քունն ու քնի պակասը: Գիտնականները փորձին մասնակից կամավորների համար հավասար պայմաններ են ստեղծել: Մասնակիցները պետք է քնեին և արթնանային նույն ժամին, իսկ քունը պետք է տեևեր 8 ժամ: Ինչպես գիտենք, հենց այդքան է անհրաժեշտ նորմալ ինքնազգացողության համար: Գիտափորձը ցույց է տվել, որ քնի խանգարումը հանգեցնում է չկողմնորոշման, վատ տրամադրության և ուշադրության վատ կենտրոնացման: Գիտնականները պարզել են, որ ընդամենը մեկ գիշեր անհանգիստ քունը մասնակիցների դեպրեսիվ վիճակն ավելացրել է 29%-ով, իսկ հոգնածություը՝ 43%-ով:















