Նորություններ
Մամոնտը ապրել է 40 000 տարի առաջ
18.11.2014
Գիտնականները հնագույն կենդանիներից մեկի՝ մամոնտի լավ պահպանված մարմին են հայտնաբերել Սիբիրի սառած ջրերում: Մամոնտը, որն ապրել է 40 000 տարի առաջ, այնքան լավ վիճակում է գտնվում, որ կենսաբանները կարծում են` կարող են կլոնավորել այն: Սառցե դարաշրջանի կենդանու դիահերձման արդյունքները ավելի ուշ կներկայացվի վավերագրական տեսանյութի տեսքով: Գիտնականները հույս ունեն, որ կկարողանան վայրի բնության գրկում կյանքի վերադարձնել հնագույն կենդանիներին դրանց անհետացումից տասնյակ հազարավոր տարիներ անց: Մամոնտի մարմինը 2.4 մետր երկարություն ունի, որը, ըստ գիտնականների՝ սատկել է 50 տարեկանում:















