Նորություններ

Նորույթ   Facebook-ում

Նորույթ Facebook-ում

19.11.2014

Facebook սոցկայքն աշխատում է նոր՝ Facebook at Work նախագծի վրա, որը նախատեսված է բիզնես հարցերի շուրջ ընկերությունների աշխատակիցների շփման համար: Facebook-ը ցանկանում է ստեղծել LinkedIn և Google Drive ծառայությունների մրցակցին և հնարավորություն տալ ընկերությունների աշխատակիցներին շփվել միմյանց հետ, փաստաթղթեր փոխանակել, ինչպես նաև բիզնես-ծանոթություններ հաստատել։ Նոր կայքն իր դիզայնով նման կլինի Facebook-ին, կունենա լրահոս և խմբերում շփվելու հնարավորություն։ Սակայն անհասանելի կլինեն լուսանկարները, տեսանյութերը և աշխատանքին չվերաբերող տեղեկությունը։

Comments are closed.