Նորություններ
Սնունդ օրական երեք անգամ
01.12.2014
Օրական երեքանգամյա սննդից հրաժարվելը և ժամանակ առ ժամանակ օրվա կեսը ծոմ պահելը ոչ միայն կօգնեն պայքարելու ավելորդ քաշի դեմ, այլև կանխարգելիչ միջոցներ են ժամանակակից մի շարք հիվանդությունների դեպքում։ Խոսքը մասնավորապես վերաբերում է շաքարային դիաբետին, քաղցկեղին, Ալցհեյմերի հիվանդությանը և սրտանոթային հիվանդություններին։ Ժամանակակից աշխարհում օրական երեքանգամյա սնունդը էվոլյուցիայի առումով այդքան էլ բնական չէ, քանի որ անցյալում մարդը կանոնավոր կերպով չի սնվել և մարդու համար երկար ժամանակ առանց սնունդ ընդունելու մտածելը և գործելը եղել է բնականոն երևույթ։















