Նորություններ
Հրավառության նոր ռեկորդ
02.12.2014
Նորվեգիայում հրավառության համաշխարհային նոր ռեկորդ է սահմանվել: Նորվեգիայի Սյոգնե քաղաքում կազմակերպված գունագեղ շոուն շրջանցել է Գինեսի նախորդ ռեկորդը: Հրավառությունը նվիրված է եղել Նորվեգիայի Սահմանադրության 200-ամյակին: Շոուն տևել է 20 րոպե, որի ընթացքում 540.382 հրթիռ են արձակել երկինք: Հիմնական գույներն են եղել կարմիրը, կապույտը եւ սպիտակը՝ նորվեգական դրոշի գույները: Նախորդ ռեկորդը սահմանվել էր Դուբայում, ամանորյա տոնին. 6 րոպեի ընթացքում գիշերային երկինք 479.651 հրթիռ է արձակվել:















